ԲՈՅԿՈՏ. Բաքվի ԵՎՐՈՊԱՅԻ օլիմպիական խաղերին... 
Սիրելի մարզիկներ, հետ կանգնեք ձեր այդ ԱՆԽՈՀԵՄ որոշումից: Առաջին հերթին այդ մասնակցությամբ մենք խրախուսում ենք թուրքերի հակաՀայ կեցվածքի դիրքորոշումը, երկրորդը՝ մենք խրախուսում ենք Բաքվի մարդու իրավունքների ժողովրդավարականությունը, երրորդ՝ մենք հարվածի տակ ենք դնում մեր մարզիկներին ՖԻԶԻԿԱՊԵՍ, ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ:
Դուք լավ գիտեք, թե ինչերի միջոցով են անցնում մարզիկները մինչև մրցաասպարեզ մտնելը, ինչպիսի սպառնալիքների, հայհոյանքների, ինչպիսի հոգեբանական ճնշման միջով են անցնում Բաքվում: Դա տեսել ու իրենց մաշկի վրա են զգացել են մի քանի մարզաձևերի մեր մարզիկները, որոնք վերջերս Բաքվում մրցումների են մասնակցել: Եվ այդքանից հետո չեք փորձում բոյկոտել այդ խաղերը, չէ՞ որ քնած մարդուն Եվրոպայի սրտում կացնահարողին ազգային հերոսի կոչում են շնորհել, և մենք պետք է այդ արյունոտ կացնի հարվածի տակ մասնակցենք խաղերին: Ուշքի եկեք....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել