Երբ մեկը, ինձ հասկանալով կամ առանց հասկանալու, վատություն է անում, ու ես չեմ ուզում նմանի պատճառով դառնանալ, ընդամենը հիշում եմ, որ նա էլ մոր ծնունդ է: Անօգնական, անպաշտպան, լաց ու ճիչով, անլեզու՝ աշխարհ է եկել ու հազար ու մի փորձության և փորձանքների միջով անցել: Ու վերջում դարձյալ անօգնական, դարձյալ անպաշտպան, արցունքն ու կարոտը՝ սրտում ու գրեթե անլեզու՝ մեկնելու է: 

Մոր մասին միտքն ինձ զինաթափում է: Եթե չասեմ, որ անբացատրելի խանդաղատանք ու գութ է առաջացնում: 
Եթե հնարավոր լիներ՝ մարդ ամեն գիշեր քներ մոր օրորոցայինների գոնե հիշողությամբ:
Քաղաքական դեմքերն այս օրինաչափության հետ որևէ կապ չունեն: Նրանց մեծ մասը իմ մտապատկերում մոր հետ ոչ մի կերպ չի զուգորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել