Մշտապես խոսվում է սահմանամերձ համայնքներին առավելագույն ուշադրություն դարձնելու և դրանց զարգացման համար խթան ստեղծելու մասին: Ճիշտ է` վերը նշված համայքներում դեռ շատ անելիքներ կան, բայց պետք է փաստել, որ արդեն իսկ ակնառու են մեծ փոփոխություններ. օրինակ` հարկային արտոնությունները, կոմունալ վճարների զեղչումը և այլն:

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց լուծարել Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցը: Ըստ պետական գույքի կառավարման վարչության որոշման՝ դպրոցի ողջ գույքը պետք է հանձնվեր Երևանի քաղաքապետարանին: Սակայն վարչապետը հայտարարեց, որ համաձայն չէ Երևանի քաղաքապետարանին գույքի հանձման որոշմանը, քանի որ Երևան քաղաքին ինչ ասես ով ասես նվիրում է, և գույքի տնօրինում ճիշտ կլինի հանձնել սահմանամերձ համայքներին:

Հուսանք, որ վերը նշված տարատեսակ արտոնություններն ու նվիրատվություններն ավելի հաճախակի բնույթ կկրեն, քանի որ մարզերում կյանքի աշխույժացումը գերակա խնդիր է թե պետական անվտանգության և թե գյուղատնտեսական արտադրանքի ավելացման տեսանկյուններից դիտարկելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել