Մի տեսակ լավ է, չէ՞, ամեն ինչ կարծես իր տեղն է ուզում ընկնել…
Քաղաքական դաշտը հանդարտվել և հստակեցման նախանշաններ է տալիս, ժողովուրդն էլ կարծես միամտացել ու իր բան ու գործով է ուզում զբաղվել, քանզի արդեն հոգնել է գնալ-գալուց ու տանել-բերելուց, թե՝ դեռ հլա նոր ենք ցրցամ տվել, թե որ կարենք… 
Այսինքն, ստացվում է՝ ժողովուրդը փորձում է համակերպվել երկրի Նախագահի արտահայտած մտքի հետ: Մնում է հստակեցումը շարունակական բնույթ կրի, ու ամեն մեկն իսկապես իր գործով զբաղվի: 
Ժողովրդի ուզածն էլ հենց սա է: Վերջապես կարող է քաղաքականությունը վստահել իր ընտրյալներին, այլ ոչ թե «ազգընտիրներին»: Միևնույն է, վերջիններս միշտ ու միայն իրենց ծառն են ջրում:
Ժողովրդին կարծես թևեր է տվել նախագահի վճռականությունն, ու որքան էլ ոմանք չուզեն նկատել, ժողովուրդը ներքուստ ոգևորվել է և ուզում է հավատալ, որ… սայլը տեղից կշարժվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել