Ֆիլմն Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի մասին է պատմում, թե ո՞վ է Մուբարիզ Իբրահիմովը, բոլորիս քաջ հայտնի է, նա այն դիվերսանտն է, որը 2010 թվականին ներթափանցեց հայակակն դիրքերից մեկը, նկատվեց տղաների կողմից և խայտառակ մահով մեռավ:

Բայց ինչպես միշտ, այս անգամ ևս Ադրբեջանն՝ ի բռնաբարումն մաքուր ճշմարտության, անցել է սեփական մարդասպաններին հերոսացնելու գործընթացին: Ֆիլմում ցուցադրվում են կադրեր, թե իբր հայերը ներխուժում են «Ադրբեջան» և հարսանեկան արարողության ժամանակ կոտորում բոլորին, վառում կանանց, անգամ մանկանց, այսինքն՝ ադրբեջանցիների պիղծ սկզբունքները վերագրվում է հայերին:
Դրանից հետո «վրիժառու» Մուբարիզ Իբրահիմովը գնում է «անմեղ զոհերի» վրեժը լուծելու:
Ցավոք, ֆիլմում իրողությունն այն աստիճան է խեղաթյուրված, որ դրա մասին գրելն անգամ դժվար է: Եվ այսպես, ըստ իրենց՝ Մ. Իբրահիմովը միայնակ ոչնչացնում է հայկական հենակետի բոլոր անդամներին, բացի երկուսից, որոնցից մեկին իր հետ փորձում է գերի տանել, իսկ մյուսը «նենգաբար» թիկունքից կրակում է «վրիժառուին»:
Հետո Ադրբեջանից հայկական դիրքերի վրա են հարձակվում Մ. Իբրահիմովի՝ «վրեժի ծարավով» լեցուն պոտենցիալ «հերոսներ» և առանց լուրջ դիմադրության գրավում հենակետը, սպանելով բոլորին, վերջում էլ հայկական Եռագույնը նետում են մի կողմ՝ փոխարենը տեղադրելով Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները (ևս մեկ անգամ ապացուցելով, որ դիվերսիոն գործողությունների ժամանակ Թուրքիան իր ակտիվ մասնակցությունն ունի):
Ի դեպ, հայ զինվոները ներկայացվում են որպես սևամորթ անմարտունակ, խայտառակ զենքերով զինված «թուլամորթներ»:

Ադրբեջանցիները հավանաբար մոռացել են կամ չեն ուզում հիշել, որ իրենց դիվերսանտին ոչ թե թիկունքից են խփել, այլ դեմ հանդիման, ավելին՝ մինչ նրա վրա կրակելը հայ զինվորներից մեկը խրամատի մեջ ձեռնամարտի է բռնվել նրա հետ, օդ բարձրացրել և գետնին տապալել, մինչև վրա են հասել զինակից ընկերները:
Ադրբեջանը սա չի ուզում հիշել, քանի որ իրենց հատուկ պատրաստվածություն ունեցող անհնազանդ ցուլի կեցվածքով դիվերսանտին տապալողը 18-ից 20 տարեկան զինվորներն են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել