Շառլ դը Գոլն այցելում է Ստալինին ու խիստ գաղտնի զրույց ունենում 2-րդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների թեմայով: Թարգմանիչը լինում է երիտասարդ մի դիվանագետ:

Վերջում դը Գոլը Ստալինին ասում է.
- Խիստ կարևոր է, որ այդ զրույցի թեման մեր երկուսից բացի ոչ ոք չիմանա:

Թարգմանիչը փոխանցում է դը Գոլի ասածը, ապա սարսափահար հայտնում Ստալինի պատասխանը.

- Մենք առանց այդ էլ երկուսով ենք:

Հասկանալով իրավիճակի լրջությունը` ֆրանսիացի գեներալն իր կատարած իմաստուն քայլով փրկում է երիտասարդ թարգմանչի կյանքը: Ստալինին ուղղակի ասում է.

- Շատ ուրախ կլինեի մեր հետագա հանդիպումների ընթացքում էլ օգտվել հենց ա՜յս թարգմանչի ծառայություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել