ՀՀ ոստիկանության հերթական արդյունավետ բարեփոխումը…
Հետաքրքիր և գովելի ավանդույթ է ձևավորվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում:
Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները skype-ի միջոցով շաբաթը մի քանի անգամ ուղիղ կապ են հաստատում ՀՀ ԱՎՎ պետի տեղակալ Մնացական Բիչախչյանի հետ, ով մանրամասն իրազեկում է նրանց ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Ինչ խոսք, նախաձեռնությունն իսկապես գովելի է և օրինակելի, քանզի նմանատիպ գործելաոճը միտված է ոլորտի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխմանը:
Կեցցե՛ք, պարոն Բիչախչյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել