Ինչու որոշեցի այս հարցին անդրադառնալ.. այնպես պատահեց, որ ծավալածս զրույցը ճիշտ արձագանք չգտավ, եվ ես, ակամայից, եկա այն եզրահանգմանը,որ ասածս ճիշտ չի ընկալվում. ինձ ախր չեն հասկանում...
Շատերիս համար արդեն խորհրդանշական է դարձել «ինձ չեն հասկանում» արահայտւթյունը, նույնիսկ կյանքին ուղեկցող անդավաճան ընկեր կարելի է համարել: Սակայն, ցանկացածիս համար անհրաժեշտ է պարզապես բացահայտել, թե ինչու ենք այդպես կարծում: Միթե իսկապես չկա մեկը, ով մեզ կհասկանա, եվ, նույնիսկ, հնարավոր է ՝ կարեկցի ու անգնահատելի խորհուրդ տա:
Սա այն թեման է, երբ կարող ես խոսել, խոսել անդադար եվ, միևնույնն է, ավելի քան ակնհայտ կդառնա, որ, իսկապես, մարդ չափազանց անօգնական է՝ միայն սեփական մտածելակերպը չփոխելու եվ ներշնչանքի ազդեցության տակ գտնվելու պատճառով:
Չեմ մտաբերում գոնե մի մարդու, ով, թերևս, բազմիցս բարձրաձայնած չլինի այս մասին: Սակայն, նախքան անդրադառնալը այս արտահայտության մեկնաբանմանը, երկու խոսք՝ այսպիսի՝ գրեթե ծայրահեղ քայլերի մղող վիճակում հայտնվելու՝ օրգանիզմի ինքնատիրապետման մասին:
Մարդու օրգանիզմին հատուկ է ինքնապաշտպանական ֆունկցիան՝ նույն ինքը՝ իմուն համակարգը, սակայն անհրաժեշտ է նշել, որ իմունիտետի գործառույթներից է ոչ միայն օրգանիզմը  պաշտպանել զանազան վարակներից եվ հիվանդություններից, այլև օգնել չհայտնվել հոգեկան անկայուն, ծայրահեղ գրգռված վիճակներում: Ցանկացած էմոցիոնալ ակտիվ վիճակ կոչում է դիսթրես-շատերի համար սթրես ասվածը, սակայն, երբ այն կրում է երկարատեվ բնույթ՝ առաջացնելով, որպես կանոն, բացասական լիցքեր, հոգեկան տվայտանքներ,վիճակն անվանում ենք ՍԹՐԵՍ: Հենց նմանատիպ իրավիճակներում մեր գիտակցությունը «փոքր-ինչ դավաճանում է» մեզ՝ անգիտակցաբար առաջացնելով անօգնական կամ չասկացված լինելու մարդու պատկերացումը: Ակնայտ է, որ մարդու մեջ կա տենդենց՝ ակնհայտ նեգատիվ դրսեվորումներով՝ասել է թե ոչ այնքան դրական:
Երբ մարդ մտածում է, որ լքված է, ոչ ոք չի հասկանում իրեն, փորձում է այլընտրանքային միջոցներ փնտրել.այն է՝մեկուսանալ,տարանջատվել հասարակությունից, ստեղծել մի աշխարհ,որտեղ կամ մուտք ունեն նման վիճակներում գտնվողները,կամ էլ պարզապես... մտացածին ոմանք:
Նմանատիպ իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած անձ,բայց,որպես կանոն,ավելի հաճախ հայտնվում են նրանք,ովքեր խնդիրներ ունեն, որ չեն կարողանում լուծել եվ առաջանում է, այսպես կոչած «սև շրջան» կյանքում, կամ էլ աձինք, ովքեր բարձրաձայնում են սովորաբար լռակյաց վիճակում ընկալվող խնդիրների մասին անում են համարձակ հայտարարություններ եվ,ինչպես հաճախ է պատահում, բախվում են հասարակության «կիտած ունքերին»: Առաջին դեպքում դժվար է մարդու անձնական խնդիրներին տալ հասարակական լուծում, սակայն հասանելի է օգնությունը ոգեբանորեն, քանզի ցանկացած խնդրի լուծում ավելի մատչելի է դառնում, երբ հարցին նայում ես ավելի հոգեբանորեն: Երկրորդ դեպքում փոքր-ինչ բարդ է, քանի որ, անկասկած, մարդկությունը, որքան էլ առաջադեմ, այնուամենայնիվ, առավել քան պահպանողական է և շատ դժվարությամբ է ընկալում ցանկացած նորահայտ տենդենց:
Սակայն, անհրաժեշտ է հատկապես նշել, որ նմանատիպ խնդիրների լուծումը ավելի խրթին է դառնում, երբ անհատը գտնվում է դեռահասության շրջանում:
Նման իրավիճակում դեռահասի ինքնատիրապետման դրսեվորումները կարող են առավել քան անհասկանալի լինել՝ հեղեղված անբացատրելի և, նույնիսկ, անդառնալի հետևանքի հանգեցնել: Այս տարիքում պատանին կամ դեռատի աղջիկը ավելի քան վստահ են իրենց՝ ճշմարացի լինելու մեջ եվ չեն ցանկանում լսել հակառակը համոզող նույնիսկ փոքր խոսք: Սա չի նշանակում, որ պատանին կամ աղջիկը իանանակորեն սխալ են, ո՛չ, պարզապես այս տարիքում նրանց աշխարհընկալումը փոքր-ինչ շեղված է մեզ համար օրինաչափ եղածից: Շատ աչալուրջ լինելու արիք ունեն ծնողները՝ճիշտ ընկալելու և, համապատասխանաբար, ճիշտ աջակցություն ցույց տալու համար:
Ավելի բարձր տարիքային սանդղակում գտնվող մարդկանց համար այլընտրանքյին լուծումներ գտնելը ավելի հեշտ է, սակայն դժվար է ադապտացվելը դրանց: Հաշվի առնելով այն, որ խնդրի կրիչը չափահաս անձ է, առաջանում է նրա՝ տարիների հետ առաջացած սկզբունքների հետ հաշվի նստելու փաստը:
Հասարակության մեջ ներառված ցանկացած անձ հաստատակամորեն պնդում է իր՝
արդարացի լինելու փաստը՝ շատ հաճախ հաշվի չառնելով ցանկացած այլ անձի նույնատիպ արդարացիությունը... Ցավոք, այսպես է եղել միշտ, և, թերևս, այսպես էլ կշարունակվի.. Ստիպված ենք հաշտվել մեր իսկ ստեղծած կարծրատիպերի հետ, բայց երբեք պետք չէ մոռանալ փոխզիջման, երկկողմանի ընկալման եվ որ ամենակարեվորն է՝ համամարդկային սիրո մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել