Ծնունդդ շնորհավոր, Դուշման: Քեզ մոռանալն անհնար էր, քո վրա կրակելը՝ ստորություն: Դու միշտ ասում էիր. «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»: Կանխազգում էիր, ավագ եղբայր, գիտեիր, այդպես էլ եղավ: 
Միշտ ածիլված էիր, միշտ մաքուր, կոկիկ զինվորին հավուր պատշաճի հագնված, նույնը պահանջում էիր քո զինակից ընկերներից: «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»,-ասում էիր: 
Դու իրավաբան էիր, արդարության պաշտպան, ազատության մարտիկ, մարդու պաշտպան և ուրեմն անգամ քո ծննդյան օրով պաշտպանիր ազգիդ: Դու հիմա էլ էս պետք հային, ու երանի քո ազգը քեզ սիրի այնքան, ինչքան դու էիր քո հողը սիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել