Թողնենք մի պահ այն, որ ազգիս մի հատված կարծում է, որ մարտի 8-ի առթիվ չպետք է շնորհավորենք, քանի որ այդ տոնի ծագումը կապված է կլարացետկին-լենինով... Բայց դա էլ դոգմա չի.
Մի անգամ ասել եմ, էլի եմ ասում. Չէ՞ որ դեռ մանկուց շնորհավորելով մեր մայրերին, քույրերին, դասընկերուհուն՝ ոչ Լենինի մասին էինք մտածում, ոչ էլ Ցետկինի.
Շնորհավորում էինք մեր հայկական շնչով՝ սիրո և գեղեցկության մասին մեր գենետիկ ապրումներով ու գիտակցական պատկերացումներով. (ի՞նչ Լենին, ի՞նչ Ցետկին, ի՜նչ մետկին).
Անձամբ ես հիմա էլ եմ շնրհավորում, պետք չի ծայրահեղացնել։ 
Բայց սրա մասին չեմ ուզում խոսել.
Ուզում եմ հասկանալ, որ ֆբ-ում ստատուս ենք գրում «Շնորհավոր», Էդ հաշի՞վ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել