Սիրելի հայեր, ի՞նչ եք խառնվել իրար, ի՞նչ խուճապ է ձեր մեջ, մի քիչ փորձեք ճշմարտության աչքերին ուղիղ նայել: Տեսեք՝ ինչ լավ պարզվել է քաղաքական դաշտը, ամեն բան իր տեղն է ընկել, հիմա արդեն կարծում եմ՝ հասկանալի է, թե ԲՀԿ-ն ով էր, ինչ մարդկանցից էր կազմավորվել, ինչի շուրջ և ինչքան գումարով էին համախմբվել, ՀԱԿ-ում ովքեր են և ինչ գաղափարներ են առաջ քշում, թե ԼՏՊ-ն ինչպես է համագործակցում իշխանությունների հետ՝ փչացնելով յուրաքանչյուրին, ով մի քիչ հավատում է իրեն: Մի տեսեք դրա շուրջ համախմբված մարդկան կամ այն մարդկանց, որոնց ինքն է «ծնել», ու հիմա ղեկավարում են և խոնարհաբար կատարում իր սադայելական որոշումները: Ինձ թվում է՝ արդեն ամեն բան պարզ է քաղաքական դաշտում, Մ. Ադամյան փողոցում Լևոնի առաջնորդությամբ քայլում են իր իսկ ծնած ու մեծացրած բազմակուսակցական գործիչները, որոնց ՃԱԿԱՏՆԵՐԻՆ էլ տեղ չի մնացել հերթական կուսակցության անունը գրելու համար:
Ամեն բան պարզվել է.... Մնում է ճիշտ ԳՈՐԾԵՆՔ... Որպեսզի այդ չարաբաստիկ փողոցը կուլ չտա գոնե ԼԱՎ մարդկանց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել