Հայաստանյան մեդիաիրականությունն այնպիսին է դարձել, որ լրատվամիջոցների համար առաջնայինը ոչ թե արժեքային-գաղափարականն է, այլ նյութականը: Ու ստացվում է, որ, բարոյական արժեքների քարոզչության դերակատարությունը մի կողմ դնելով, որոշ ԶԼՄ-ներ ուղղակի լրատվական աղբի, հասարակությանը զոմբիացնող «արժեքներ» են ստեղծում ու զետեղում իրենց լրատվամիջոցներում:

Այլապես դժվար է հասկանալ այն լրատվամիջոցներին, որոնք երկրում տեղ գտնող «ռազբոռկաններ»-ը լուսաբանելու փոխարեն այն փող աշխատելու «ապրանքի» են վերածում՝ բացառապես «փող բռնելու» համար: Դա քրեական հեղինակություններին պարզապես փիառելու մի ձև է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևով է այն մատուցվում:

Անպատժելիություն ասվածն իր մեջ ներառում է նաև այն լրատվամիջոցներին, ովքեր մամուլի ազատություն կոչվող բարձրագույն արժեքը խառնելով՝ գրում են ամեն ինչի մասին սեփական «ապրանքային» հետաքրքրությունների շրջանակներում:
Բարեբախտաբար, մեր իրականության մեջ կան լրատվամիջոցներ, որոնցից հանրությունը կարող է ստանալ օբյեկտիվ լրատվություն, որովհետև դեպքերի խեղաթյուրումն ու սեփական պատվիրատուի ճաշակով ներկայացված նյութը դա պարզապես լրատվություն չէ:

Դա առաջին հերթին անարգանք է կայքի այցելուների նկատմամբ:
Վերջին «ռազբոռկաները» ոչ միայն ցույց տվեցին, որ քրեական հանցագործությունների դեմ պայքարը պետք է արմատական տարվի, այլ ի ցույց դրեցին հասարակությանը նման միջադեպերը «մատուցողների» իրական որակները: Ընդ որում՝ նյութերի խեղաթյուրմամբ զբաղվողներն առաջինն է որպես կանոն գոռում՝ բռնեք գողին, սակայն երկրորդ-երրորդ մարդկանց միջոցով ապականում լրատվական դաշտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել