Քիչ առաջ պարզ դարձավ, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական Համաժողովը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Օսմանյան կայրությունում ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ...
ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելուց հետո Հայերի ցեղասպանության դատապարտման և ճանաչման գործում սա առաջին հաջողությունն է... Ըստ տեղեկությունների՝ այս փաստաթղթի ընդունման գործում մեծ ներդրում է ունեցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը... Հետաքրքիր է... Իսկ ինչո՞վ էր այդ ժամանակ զբաղված ՀՀ Արտգործնախարարությունը.. Ո՞ւր են նրա ներկայացուցիչները, երբ ԵԺԿ հարթակում քննարկվում է մեզ համար այսպիսի կարևոր հարցը...
Հ.Գ. Առաջարկում եմ Ա.Աշոտյանին նշանակել «ունիվերսալ» նախարար կամ տեղափոխել արտգործնախարարություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել