Նախքան կսկսվեն Եվրատեսիլյան կրքերը, շտապեմ հայտնել մի քանի տեսակետ մրցույթի քլնգման, Հայաստանի մասնակցության և հավանական հաղթողների վերաբերյալ:

Ինչու են հաճախ քննադատում այս մրցույթը՝

1. Եվրատեսիլը գումարի վատնում է: Կարող ենք ավելի լավ ծախսել այդ գումարները:

2. Պետք չէ մասնակցել մի մրցույթի, որտեղ հաղթում է Կոնչիտան:

3. Եվրատեսիլն իրենից մշակութային արժեք չներկայացնող մրցույթ է:

4. Եվրատեսիլում քաղաքականացված մրցույթ է:

Այժմ ըստ հերթականության:

1. Եվրատեսիլը 3 մասից բաղկացած մի շոու է, որին միայն անցած տարի հետևել է 195,000,000 մարդ (նաև Եվրոպայի սահմաններց դուրս): Այն հանդիսանում է աշխարհի ամենից մեծ լսարանն ունեցող և հին հեռուստատեսային նախագծերից մեկը: Այն փոքր երկրներին հնարավորություն է տալիս այդքան մեծ լսարանի առաջ ներկայանալ, ներկայացնել երկրի մշակույթը և ստիպել ոմանց հետաքրքրվել երկրով: Միևնույն ժամանակ դա հնարավորություն է տալիս լոկալ (փոքր երկրների) երգիչներին ներկայանալ ավելի մեծ լսարանի առաջ և ընդլայնել երկրպագուների աշխարհագրությունը՝ կուտակելով մեծ փորձ: Դիտարկենք միայն Արամ MP3-ի գրանցած արդյունքը, ում տեսահոլովակը ապահովեց մոտ 7 միլիոն դիտում, ում մասին այդքան գրվեց, ում մասին իմացան Հայաստանի սահմաններից դուրս: Երկրպագուների ոչ պակաս բանակ հավաքեցին Սիրուշոն, Անուշն ու Ինգան:  Հիշում եմ Ֆրանսիայում հանդիպեցի մի իսլանդացու, ով հետաքրքրվեց թե որտեղից եմ: Երբ ասեցի «Արմենիա» միանգամից ժպտաց ու ասեց «Քելե, Քելե»: Մանրուք է, բայց հաճելի է, որ գոնե չխառնեց Արմենիան Ռումինիայի հետ:

Մեր հարևանները, չունենալով նորմալ երգահաններ, միլիոններ ծախսեցին, որպեսզի գնեն որակյալ երգեր և հաղթեն այս մրցույթում: Նրանք օգտագործում են ամեն միջազգային հարթակ իրենց երկիրը գովազդելու և պրոպագանդան իրականացնելու համար: Արդյունքը եղավ այն, որ մոտ 150,000,000 մարդ դիտեց մրցույթը Բաքվում, որում մեր ազգային նվագարանները հրամցվեցին որպես Ադրբեջանական: Լատվիացի երգչուհին էլ (Անմարի)՝ հավանելով մեր երաժշտական գոհարներից գողացված «Սարի Աղջիկ» երգը, իր ռեպերտուար մցրեց երգի ադրբեջաներեն տարբերակը:

Հարց է առաջանում՝ մի՞թե արժի բաց թողնել նման մեծ հարթակը և փակվել մեր փոքրիկ աշխարհում: Ինքնամեկուսացումն այդքան գրավիչ է՞:

2-3. Կոնչիտան միակ տրանսվեստիտը չէ, որ հաղթել է այս մրցույթին: Մրցույթը տարիներ առաջ հաղթել է նաև Danna International-ը՝ «Divа» երգով, որը մեծ հիթ դրաձավ 90-ականների ՀՀ-ում ևս, սակայն չհանգեցրեց բնակչության մասսայական համասեռամոլացմանը: Չեմ կարծում, որ Էլթոն Ջոն կամ Ֆրեդի Մերկուրի լսող անձանց մեծամասնությանը հետաքրքրում է, թե ում հետ են նրանք քնում/քնել:  Իսկ նույն Կոնչիտան հեռուստադիտողների ձայների համաձայն երկրորդն էր այնպիսի պահպանողական երկրներում ինչպիսիք Հայաստանն ու Վրաստանն են: Խիստ կասկածում եմ, որ այդ կերպարը ավելի ուժեղ պրոպագանդա էր ներառում իր մեջ, քան ասենք Ռուսական ТаТу  խմբի «Я сошла с ума, мне нужна ОНА» երգը և այդ խմբի մնացյալ գործերը, որոնք ռուսական ալիքների միջոցով անարգել հեռարձակվում էին ՀՀ-ում: Հատկանշական է, որ ТаТу-ի «արվեստը» պրոպագանդում էր ոչ միայն համասեռամոլություն, այլ իր մեջ ներառում էր պեդոֆիլիայի տարեր: Ռուսաստանը, որը այսքան օգտագործեց Կոնչիտային Եվրոպան և Եվրատեսիլը քլնգելու համար, մոռացել է հավանաբար, որ մի քանի տարի առաջ ТаТу խումբը ներկայացնում էր մրցույթում ՌԴ-ն: Իսկ ТаТу-ի լեզբիական «Нас не догонят» երգը այնքան սիրվեց համաեռամոլներին քարկոծող ռուսական վերնախավի կողմից, որ ՌԴ բանակի երգչախմբի կողմից կատարվեց նույնիսկ Սոչիի օլիմպիադայի բացմանը: Ի դեպ մորուքով կնոջ կերպարը մեր մատղաշ սերունդը, ում հաճախ մեջբերում են Եվրոտեսիլ քարկոծողները, հնարավորություն է ունեցել տեսնել շատ ավելի վաղ, քան 2014թ.-ը: Ուշադիր դիտենք ՀՏ Հայկոյի «Պրոֆեսոր Մարգարյան» տեսահոլովակի 3:08 վարկյանը: Հնարավոր է՝ Կոնչիտան ներշնչվել է հենց հայկական տեսահոլովակից՝

Այո, ոչ միշտ է, որ մրցույթը հաղթում է իրենից մշակութային արժեք ներկայացնող երգ: Սա ի վերջո ժամանակակակից երաժշտության շոու է: Սակայն տարիներ շարունակ հետևելով մրցույթին, բազմիցս ականատեսն եմ եղել բարձրաճաշակ երաժշտության, որը գնահատվել է: Օրինակ 1995թ.-ին Եվրատեսիլը հաղթեց Նորվեգական Secret Garden-ը, որի կատարումը ավելի շատ ներառում էր դասական երաժշտության տարեր՝ 

Ամեն դեպքում Հայաստանը մինչ օրս չի փայլել մշակութային արժեք ներկայացնող ստեղծագործության ընտրությամբ: Միգուցե մեկ անգամ մենք օրինակ ծառաենք և իրենից մշակութային արժեք ներկայացնող նյութ ներկայացնենք մրցույթին, այլ ոչ «Բում Բում Չակա Չակա» խորիմաստ վերնագրով աղբ: 4. Այո, միավորների բաշխման հարցում կա քաղաքական տար: Ամեն դեպքում Հայաստանը մինչ օրս չի փայլել անաչառությամբ՝ բարձր միավորներ բաշխելով Ռուսաստանին, Ուկրաինային, Վրաստանին…. Եվ Հայաստանը ոչ պակաս օգտվել է քաղաքականացված միավորներից և սփյուռքի կողմնակալ քվեարկությունից: Սա այն կետն է, որ մենք ընդհանրապես բողոքելու իրավունք չունենք: Այս տարվա Հայաստանի մասնակցությունից հաղթանակի և լավ արդյունքների մեծ ակնկալիքներ չկան: Արմեն Մարտիրոսյանի համար շատ բարդ է լինելու գրել 3 րոպեանոց արժեքավոր ստեղծագործություն 6 տարբեր կատարողների համար: Առհասարակ, խաղաղասիրական թեմաներով երգերը Եվրոտեսիլում ընդունվում են որպես «կլիշե» կամ «Միսս տիեզերքի կարգախոս» երգեր: Այդ կոնտեքստում պատահական չէր Դորիանս խմբի տապալումը Եվրոտեսիլում: Genealogy-ից կարելի է ակնկալել միայն քարոզչական որոշ դիվիդենտներ, սակայն ոչ ավելին: Թեպետ ոչ բոլոր երգերն են ընտրված, այս տարի ամենայն հավանականությամբ հաղթանակի համար պայքարը կլինի Իտալիայի և Էստոնիայի մջև: Իտալիան, որը իդեպ ներկայանում է օպերային ստեղծագորությամբ, ըստ բուքմեյքերների հանդիսանում է հաղթելու թիվ մեկ հավակնորդը:

Իտալիա


Էստոնիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել