Եթե պետք է արագ երկարացնել մազերն ու դրանց անհավանական փայլ ու ծավալ հաղորդել, ապա սա Ձեզ համար է:

Ինչպես գիտեք, ժելատինը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում, ուստի տարօրինակ չէ, որ այս դիմակը հենց «ժելատինային» է կոչվում: Եվ այսպես, դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է`

- 1 ճաշի գդալ ժելատին

- 3 ճաշի գդալ տաք ջուր

- 1 թեյի գդալ շամպուն

Ժելատինը բացել տաք ջրով, լավ խառնել, այնպես, որ գնդիկներ չլինեն, թողնել, որ մի-փոքր մնա: Երբ ժելատինը կուռչի, ավելացրեք շամպունը: Դիմակը քսել մազերին, ծածկել պոլիէթիլենային փաթեթով: Թողնել 20-30 րոպե, որից հետո լավ լվանալ մազերը: Դուք կտեսնեք, թե մազերն ինչպես կփայլեն և ծավալ կստանան:

Շատերը մազերի և եղունգների աճի համար ժելատինը նաև ներս են ընդունում: Եվ այս իսկապես ամրապնդում է եղունգներն ու մազերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել