Tert.am–ը գրում է.
Հսկա ամրոցով ու սեփական եկեղեցիով գյուղ է վաճառվում Իտալիայի պատմական Ումբրիա շրջանի կենտրոնական կղզու վրա` մոտ 3 մլն ֆունտ ստերլինգով:
Ամրոցն ունի 10 ննջասենյակ, որոնք տեղակայված են երկու հարկում, 3 բակ, որտեղ հյուրանոց կառուցելու թույլտվություն կա:
Ինչպես համեմատում է Daily Mail-ը` հաշվի առնելով գեղեցիկ տեսարանն ու բնությունը, գյուղը վաճառքի է հանվել ավելի մատչելի գնով, քան որոշ տներ կենտրոնական Լոնդոնում:
Կալվածքը, որը գտնվում է Տրասիմենո լճում, վաճառքի է հանվել 2 911 200 ֆունտով: Այն կառուցվել է 14-րդ դարում այնտեղ գործող եկեղեցու հետ միասին, որը հետագայում վերածվել է վանքի:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/03/01/umbria-village/1604832
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել