Քաղաքականությունն ու բիզնեսը միշտ, պատմության բոլոր փուլերում սերտաճած են եղել միմյանց, փոխլրացրել են և շատ անգամ փոխարինել մեկը մյուսին: Ավելին՝ համաշխարհային քաղաքական շատ կերպարներ հենց ծնվել ու քաղաքականություն են տեղափոխվել բիզնեսից: Ջոն Քեննեդին ձեզ ամենավառ օրինակ: Տենդենցը շարունակվում է նաև մեր օրերում՝ Ջորջ Բուշ, Բիձինա Իվանիշվիլի, Դոնալդ Տրամփ և այլն: Հայաստանն այդ առումով ևս բացառություն չի: Եվ դա պետք է հասկանան մեր իշխանությունները, իսկ նրանց այն հոխորտանքները, թե Հայաստանում բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից, աբսուրդի շարքից են: Այն էլ Հայաստանում, երբ առանց ֆինանսական հենքի չի կարելի անգամ առաջադրվել գյուղապետի ընտրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել