Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատն այսօր 51 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ընդունել: Հարավային Դակոտան դարձավ ԱՄՆ 43-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Բանաձևով դատապարտվում է Ցեղասպանության ժխտումը և խրախուսվում դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը:
Հայտարարության մեջ ասված է, որ Հարավային Դակոտայում, 2015թ նշելով որպես Հայոց ցեղասպանության հիշատակման տարի, կոչ է արվում ԱՄՆ կոնգրեսին և նախագահ Բարաք Օբամային պաշտոնապես ճանաչել և վերահաստատել պատմական ճշմարտությունը, այն, որ հայերի նկատմամբ իրենց պատմական տարածքներում կատարված վայրագությունները եղել են ցեղասպանություն և աշխատել հայ-թուրքական կայուն, ամուր հարաբերությունների ստեղծման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել