Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ քննադատել է երկրի կենտրոնական բանկին՝ պնդելով, թե իր համոզմամբ՝ այն արտաքին ճնշման է ենթարկվում:

Նա չի հստակեցրել, թե որտեղից կարող է գալ այդ ազդեցությունը, սակայն հավանաբար նա ակնարկել է ԱՄՆ-ին կամ ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ, Էրդողանի հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենին:

Ի դեպ, Էրդողանն առաջին անգամ չէ, որ քննադատում է Կենտրոնական բանկին, և թուրքական լրատվամիջոցները նշում են, որ նման քննադատությունն ազդում է թուրքական արժույթի տատանման վրա:

Էրդողանի ելույթից հետո դոլարի գինը բարձրացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել