imagesԵրբ լսում ես ճանապարհատրանսպորտային տուգանքներից գոյացած միլիարդների մասին, որոնց մսխման ուղղությունները բոլորին քաջ հայտնի են, ակամա փորձում ես պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե…

1, Եթե տարեկան մոտ 8-10 մլն դոլար (հավելյալ) ներդրվեր ՀՀ ում դիցուկ անկոլոգիական կենտրոնների տեխնիկական վերազինման մեջ, պրոֆեսիոնալ կադրերի ներգրավման մեջ (թեկուզ արտերկրից), երիտասարդ կադրերի Եվրոպայում վերապատրաստման մեջ: Միգուցե հնարավոր կլիներ ստեղծել մրցունակ հաստատություններ և ՀՀ քաղաքացիները ստիպված չէին լինի գույքի օտարման և տարբեր հանգանակությունների հաշվին (աստղաբաշխական գումարներով) փրկություն փնտրել Եվրոպայի տարբեր բժշկական հաստատություններում: Միգուցե հնարավոր կլիներ տարիներ անց ՀՀ-ն վերածել տարածաշրջանային առողջապահական կենտրոնի, ինչը կապահովեր նաև տնտեսական օգուտներ՝ անկախ այն հանգամանքից կբացի Թուրքիան սահմանը, թե ոչ: Միգուցե արդյունքում տեղացի 5 բժիշկ միևնույն ուռուցքի վերաբերյալ չէին տա 5 տարբեր կարծիքներ՝ շարքային պզուկից ընդհուպ մինչև անհույս չարորակ ուռուցք:

2, Եթե տարեկան մոտ 8-10 մլն դոլար (հավելյալ) ներդրվեր ռազմական արդյունաբերության որոշ ճյուղերի  մեջ՝ տեխնիկական վերազինում, պրոֆեսիոնալ կադրերի ներգրավում (թեկուզ արտերկրից), երիտասարդ կադրերի վերապատրաստում: Միգուցե դա կնպաստեր ուղեղների արտահոսքի դադարեցմանը, կհանգեցներ բանակի սպառազինության մասնակի ինքնաբավությանը, կնպաստեր ռազմական արդյունաբերության տեսակարար կշիռի աճին ՀՆԱ-ում: Միգուց դա կնպաստեր գիտություն-տնտեսություն  խաթարված կապի վերակնգնմանը և գիտելիքահեն տնտեսության ճյուղի ձևավորմանը, ինչի մասին այսքան թմբկահարում է կառավարությունը: Միգուցե տեղում հնարավոր կլիներ արտադրել գիշերային տեսողության սարքեր, որոնք կնպաստեին դիվերսանտների դեմ պայքարին….

Հատկանշական է, որ մենք անհամեստորեն սիրում ենք մեզ համեմատել հրեաների հետ: Իսրայելը, որը ՀՀ-ի նման փոքր երկիր է  և շրջապատված է ոչ բարյացակամ պետություններով, հանդիսանում է վերոգրյալ երկու ճյուղերի առաջատար երկիր: Վերջինիս բաժին է ընկնում աշխարհում ռազմական արդյունաբերական արտադրանքի արտահանման 10%-ը:

Քանի դեռ մեկ ՀՀ քաղքացուն բաժին է ընկնում մոտ 3,000 ԱՄՆ դոլար ՀՆԱ, իսկ Իսրայելի մեկ քաղաքացուն՝ 35,000 ԱՄՆ դոլար, կարծում եմ` առնվազն անհամեստություն է համեմատվել այդ ազգի հետ որևէ ասպարեզում: Բացառություն կարող է լինել ցեղասպանված լինելու և որոշ խրոնիկ հիվանդությունների հակված լինելու ընդհանրությունը: Կրկնակի ցավալի է նաև այն, որ եթե հրեաները կարողացան իրենց ցեղասպանության փաստն օգտագործել և երկիր ստեղծել, մենք առավելագույնը կարողացանք անմոռուկի լոգոտիպով վերնաշապիկների իրացումից մի քանի կոպեկ փող աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել