Քաղաքական դաշտում կարծես հարաբերական անդորր է տիրում: Սակայն կարծում եմ՝ կան բավականին հարցեր, որոնց պատասխանները շատերս կցանկանայինք իմանալ:

Ուզում եմ անդրադառնալ այդ հարցերից թերևս ամենակարևորներից մեկին:

Ոչ իշխանական Եռյակին կազմաքանդելու ճանապարհին իշխանությունները շեշտադրում են այն, որ իրենց գործընթացն ուղղված է քաղաքական դաշտը տգետներից, քաղաքականապես ոչ հասուն գործիչներից զտելուն:

Այո, ստացվեց այնպես, որ այս պայմաններում ընդդիմության առաջնորդները հետքայլ կատարեցին` «մաքրելով» քաղաքական դաշտը: Այս դեպքում կարծես թե ամեն ինչ ընթանում է իշխանությունների սցենարով:

Մնում է միայն հասկանալ: Արդյո՞ք այսպիսի զարգացումների արդյունքում իշխանության ներկայացուցիչները պատրաստ են իրենց անկիրթ թիմակիցներին ևս դուրս հանել խաղից` քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել