Հայաստանը ոչ գազ ունի, ոչ նավթ, ոչ էլ այլ օգտակար հանածոների մեծ պաշար, ինչը թույլ կտա փոխել Հայաստանի դերակատարությունը: Բազմիցս, իմ տարբեր հրապարակումներում և հրապարակայնորեն նշել եմ, որ Հայաստանի ամենամեծ պոտենցիալը նրա կրթված, զարգացած սերունդն է ու մարդկային ուժը: Ուժ, որ, ցավոք, Հայաստանը գնալով կորցնում է: Արտագաղթը երիտասարդների շրջանում ահռելի չափերի է հասել, և պետք է շեշտել, որ երկրից հիմնականում հեռանում է կրթված ու զարգացած հատվածը: Սակայն Հայաստանը ևս մեկ հիանալի շանս ունի զարգացնելու այնպիսի մի ճյուղը, որը ես կոչում եմ բժշկական տուրիզմ: Բժշկության մեջ բազմաթիվ ճյուղեր կան արտերկրում, որոնք բավականին թանկ են տվյալ երկրների բնակիչների համար: Այդ ճյուղերը Հայաստանում բավականին զարգացած են և օտարերկրացիների համար բավականին մատչելի: Եվ ուրեմն պետք չէ հապաղել, ժամ առաջ պետք է ներդրումներ կատարել և սկսել գրավել օտարերկրացիների ուշադրությունը: Համոզված եմ՝ բժշկական տուրիզմի զարգացման դեպքում սփյուռքի մեր շատ հայրենակիցներ էլ ավելի հաճախ կայցելեն մեր հայրենիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել