Անհնարինը միմիայն բարձրաձայն խոսքեր են, որի ետևում թաքնվում են փոքր մարդիկ: Նրանց համար հեշտ է ապրել սովորական դարձած աշխարհում, քան իրենց մեջ ուժ գտնել և ինչ-որ բան փոխել:
Անհնարինը դա փաստ չէ, դա ուղղակի կարծիք է:
Անհնարինը դա որոշում չէ, դա մարտահրավեր է:
Անհնարինը դա քեզ ցույց տալու հնարավորություն է:
Անհնարինը դա ընդմիշտ չէ:
Անհնարինը հնարավոր է: 
Աշխարհում ինչքան շատ մոտիվացիոն արտահայտություններ կան` լցված դրական էներգիայով և տալիս է ուժ ու հավատ:
Եվ այսպես, աշխարհում ինչքան կին կա, որ բողոքում է իր բախտից, իր հարազատներից և հանգամանքներից: Իրականում համարյա միշտ իրենց համար դժվար է: Իրավիճակը կարծես անելանելի է երևում, ոչ մի տեղից չկա լույսի մի ճառագայթ` մռայլ աշխարհում: Ծանր հանգամանքները ճնշում են և կյանքը վերածում են ծանր ստրկության: 
Եվ ի՞նչ անել: Վերցնել դրոշը ձեռքին, որի վրա գրված է մի քան մոտիվացիայով “զինված” արտահայտություններ և շարժվել դեպի հաղթանա՞կը:
Բայց ո՞վ պետք է շարժվի դեպի հաղթանակը, հոգնաց կինը, որը սովոր է հարմարվել ուրիշների շահերի՞ն: Հաշտվող, անհարմարություններին շուտ հարմարվող կի՞նը: Համեստ, միայնությունից տանջված և կորցրած բոլոր երջանկության հետ կապված հույսերը:
Ոչինչ Ձեզ մոտ չի ստացվի: Կոտրվում եք առաջին իսկ անհաջողությունից: Կթողնեք Ձեր մեծ հույսերն ու երազանքները, և նորից կվերադառնաք Ձեր հին կյանքին: Վերջնականապես կորցնելով հավատը Ձեր և Ձեր հնարավորությունների հանդեպ:
Եվ նորից այդ նույն հարցը “Ի՞նչ անել”:
Փորձեք մի դեր խաղալ: Ինքնավստահ, սեփական կյանքի տիրուհու, հաղթողի և մեծ խանդավառությամբ վարակված մի կնոջ դեր խաղալ:
Խաղացեք այդ դերը ամեն օր: Փորձեր արեք հայելու առջև` ժպիտը, կեցվածքը, աչքերի արտահայտությունը, թող դեմքից անցնի տագնապային արտահայտությունը, անվստահությունը կամ էլ դժգոհությունը: Մտածեք` ի՞նչ կաներ Ձեր հերոսուհին այս կամ այն իրավիճակում, խաղացեք` հիանալով Ձեզնով և Ձեր խաղով: Սկզբում 5 րոպե, հետո մեկ ժամ, հետո մեկ օր, հետո մի ողջ կյանք: 
Թող լինի մի քիչ հումորով և ինքնահեգնանքով:
Մի լցրեք աշխարհի խնդիրները Ձեր գլխին, Ձեզ ձերը բավականացնում է, որը ի դեպ լուծում եք այնպես, ինչպես կլուծեր Ձեր հերոսուհին, չէ որ նա շատ նման է Ձեզ` Ձեզ պես հմայիչ, համարձակ և ինքնաբավ:
Այդ դեպքում մոտիվացիոն արտահայտությունները կհամընկնեն Ձեր կյանքին:
Անհնարինը կդառնա…. Դե շարունակությունը Դուք արդեն գիտեք:
Դու կին ես, ուրեմն դու հզոր ես,
Դու հզոր ես քո թուլությունով:
Դու ինքտ ես քո ֆիլմի հեղինակը,
Դու դերասանուհին ես և հանդիսատեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել