Այսօր՝ հենց այս պահին, ռուսական բանակն ասպատակել ու ավիրում է Ուկրաինան: Այսօր՝ հենց այս պահին, ռուսական բանակը, որ նույն ցարական զավթող, սովետական բիրտ ու հետսովետական անբարո բանակն է, հարձակվել է ազատ ու ինքնիշխան Ուկրաինայի վրա: Եվ եթե այսօր որևէ հայ մարդ, որ գոնե ֆեյսբուքի տարածքների մեջ նկատել է ռուսական կամ կարմիր բանակի արնահեղ կենսագրությունը և շարունակում է այդ արնախումի տոնը շնորհավորել, ուրեմն, իրավամբ, ինձ հետ գործ չունի: Ե՛ս էլ եմ այսօր մարտական տրամադրված և առանց ափսոսանքի ու զղջման բոլոր այդ տեսակի ստրկամիտներին ու բռնությունը երկրպագողներին ուղարկելու եմ, իրենց լեզվով ասած, к чёртовой матери։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել