Թողես՝ մեծ-մեծ կխոսեն ու «ընդդիմություն» կխաղան, գիշերուզօր Սերժի հրաժարականը կպահանջեն, բայց տեղն եկած պահին հետ-հետ կգնան ու մեղայականով հանդես կգան... Էս ի՞նչ մի խառն եք... Աժ-ում հայտնի-անհայտները բոյկոտում են նիստը, իսկ ինձ թվաց, թե մի անգամ ԱԺ-ում իրար կքաշքշեն գոնե, իսկական շոուն կստացվի, բայց ոչ, սուսուփուս դահլիճը լքելուց լավ բան չկա... Իսկ այ Սերժի հրաժարականը պահանջող, այսպես ասած, մեծամասնությունը, այսօր ԱԺ-ում գտնվեց ընդամենը 4 հոգի, ովքեր քվեարկեցին Սերժի հրաժարականի օգտին... Ի՞նչ կարևոր է՝ միտքն ումն էր, թող հրաժարականի օգտին մեծամասնությունը քվեարկեր, հետո նոր ձեր հաշիվները մաքրեիք... Թե՞ դեռ հույս ունեք, որ Ազատության հրապարակում ղժղժալով ու ճառասացի ձեր դերում նոր կերպար պետք է մարմնավորեք... Այստեղ պետք է հիշեցնեմ, որ քաղաքականության մեջ մարմնավաճառներին պետք է հրապարակավ հիշեցնել, որ դուք ոչ թե քաղ. գործիչ եք, այլ իրար փեշի տակ մտած, չշարունակեմ, որովհետև ժողովուրդը ձեզ հատիկ-հատիկ ճանաչում է՝ ով ով է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել