Tert.am-ը գրում է․

Պարտքեր ունեմ, հեռանում եմ. այս մասին ասել էր կնոջը Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը։

Վերջինիս անհետացման մասին ոստիկանությանը հաղորդում էր տվել նրա կինը՝ Ալվարդ Մկրտչյանը. նա ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսով խոսելիս եղել է հայրական տանը՝ Մարմաշեն գյուղում:

Մարմաշեն համայնքի ղեկավար Աշոտ Եղոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե դեռևս որևէ նորություն չկա Արթուրից:

«Որոնողական աշխատանքները շարունակվում են»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ այս պահին Ալվարդ Մկրտչյանը հայրական տանն է:

Գյուղապետն ասաց նաև, թե շփումներ չկան Ալվարդ Մկրտչյանի հետ, միայն երեկ ոստիկանների հետ է շփվել:

«Վարկած կա, որ Արթուրը կնոջը հրաժեշտի խոսքեր է ասել: Ասել է՝ պարտքեր ունեմ, հեռանում եմ»,-ասաց Աշոտ Եղոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել