Ալիևների իշխանության բարդություններով, ըստ էության, ուրախանալ չարժե: Մեծ քաղաքականության մեջ հաճախ ընտրությունը կանգնում է վատի և վատթարագույնի միջև:

Ադրբեջանի նման կազմավորումներում սեկուլյար ռեժիմի այլընտանքը` հավանական ուժը, որ իշխանության կգա, կրոնական ծայրահեղականներն են:

Հաշվի առնելով սովետական անցյալը` կարելի է կանխատեսել, որ ալիևան ռեժիմի տապալմանը չի կարող հաջորդել իսլամի շիա ուղղության վրա հիմնված ավտորիտար ռեժիմը(Իրանի օրինակով), որը կկենտրոնանա ներքին խնդիրների վրա և ազգային-պետական ինքնության հիմքում չի դնի ջիհադի արտահանման առաջնահերթությունը:

Ամենայն հավանականությամբ, իշխանությունը կվերցնեն Միջագետքի անապատներում այս օրերին կրոնագաղափական և ռազմական առումով թրծվող տարրերը: Իսկ դա լուրջ մարտահրավեր է մեզ համար, քանզի Ադրբեջանի քաղաքականության հիմքում դրված իռացոնալ հաշվարկների գործոնը մի քանի անգամ կմեծանա` այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Եվ, չի բացառվում, որ մի օր Քռի ափերին հայկական բանակն ադրբեջանցի սեկուլյարիստների հետ ուս ուսի տված կռիվ տա ծայրահեղ իսլամիստների դեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել