Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն հետխորհրդային ժամանակաշրջանում ինչ-որ առումով մեծ ուշադրություն չի դարձրել մեր տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, և հատկապես Հայաստանին, քանի որ այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, դրա ազդեցությունը կարող է տարածվել տարածաշրջանից դուրս: 

Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի պատասխանատու Էրիկ Ռուբինին «Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի ուղղած բաց նամակին, որում վերջինս անդրադարձել է Ռուբինի այն մտքին, թե ԱՄՆ ծրագրում է համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ ռազմական և անվտանգության հարցերում: 

Արա Պապյանն ընդգծել էր, որ անձամբ ինքը ողջունում է ԱՄՆ-ի այդ որոշումը, քանի որ, ըստ նրա, լրացուցիչ անվտանգությունը տվյալ դեպքում բնավ ավելորդ չէ։ «Թեև ինձ համար դեռևս պարզ չէ, թե ի՞նչ կերպավորում է ունենալու այդ համագործակցությունը, բայց արդեն ակնհայտ է, որ այն շատ բան է փոխելու տարածաշրջանում: Նման համագործակցությունը Հայաստանի համար կարող է նորանոր հնարավորություններ ստեղծել, բայց միևնույն ժամանակ այն իր մեջ ունի հավելյալ մարտահրավերներ»,-իր բաց նամակում նշել է Պապյանը: 

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի այդ որոշումը դրական և շատ կարևոր ազդակ է Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն, իշխանություններին՝ որպես իշխանություն, և, իհարկե՛, նաև հասարակությանը, որովհետև սա լայն  հնարավորություններ է բացում Հայաստանի համար էապես բարձրացնել իր անվտանգության աստիճանը, չեզոքացնել շրջափակման բոլոր բացասական հետևանքները, ինչպես նաև դիմագրավել «նեոկայսերական Ռուսաստանի աննախադեպ ագրեսիվ նկրտումներին»:

Ինչ վերաբերում է բաց նամակում տեղ գտած այն մտքին, թե «չէի, ուզի, որ Միացյալ Նահանգները փորձեր Հայաստանի Հանրապետության հետ ռազմական ու անվտանգության համագործակցություն զարգացնել միջնորդավորված՝  Թուրքիայի միջոցով», Ռուբեն Մեհրաբյանն ասաց, թե այնտեղ միջնորդավորվածության մասին խոսք չկա:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել