Այսօր` փետրվարի 21-ին, Բեռլինի «O2 World» մարզապալատում կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի ռևանշ-մենամարտը: 
Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կեսգիշերն անց, Երևանի ժամանակով սկիզբը ժամը 1.30-1.50-ի հատվածում:
Նախօրեին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. 35-ամյա Արթուր Աբրահամը 76,1 կգ է: 32-ամյա բրիտանացի բռնցքամարտիկի քաշը 75,1 կգ է: 
Հիշեցնեմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տևած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին:

Հարգանքներով` Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել