Բավականին քիչ ժամանակ է մնացել Ալբանիա-Հայաստան ֆուտբոլային խաղին, և մենք այսօր հստակ կարող ենք արձանագրել, որ մեր թիմը բավականին խնդրներ ունի: Մասնավորապես՝ մեր առաջատար ֆուտբոլիստները ստվերում են և, կարելի է ասել, պատշաճ խաղային պրակտիկա չունեն: Եվ այսպես Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի բուդեսլիգայում իր ակումբի կազմում վերջին խաղերին ասպարեզ է դուրս գալիս երկրորդ խաղակեսի միջնամասում, նույնը նաև Մոսկվայի սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Թե ինչու եմ կանգ առնում հատկապես այս երկու ֆուտբոլիստների վրա, կարծում եմ, դա բոլորին է հայտնի: Մեր այս երկու ֆուտբոլիստները մեր ընտրանու առաջատարներն են, և դժվար է պատկերացնել մեր ընտրանին առանց այս երկու ֆուտբոլիստների, հատկապես, երբ մենք հանդես ենք գալու դրսում լեփ-լեցուն տրիբունաների առկայությամբ: Հուսանք, թե մեր այս երկու ֆուտբոլիստները և թե մեր մյուս ֆուտբոլիստները կաշխատեն իրենց վրա, կվերգտնեն իրենց խաղը և կհայտնվեն իրենց ակումբների մեկնարկային կազմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել