Մի հետաքրքիր բան եմ նկատել: Հենց իշխանությունն ու իշխանական ընդդիմությունը հերթական անգամ բացահայտվում են որպես բարեկամներ, իսկույն մեջտեղ են գալիս հայրիկյանները, ժիրիկներն ու դաշնակցականները, որպեսզի Ժառանգություն վարկաբեկեն: Ոչ թե անց ու դարձն ու դրանց մասնակիցներին քննեն, այլ հենց Ժառանգություն վարկաբեկեն: Սկսում են մատից ծծած համեմատություններ ու քաղաքական մտքի պառթկումներ արձակել սկզբունայնության մասին: Իրենք իրենց պոչով հիանալ ու հավատի նոր դրսևորումներ ցույց տալ իրենց տերերին: Բայց մոռանում են, որ ախր բոլորս վաղո՜ւց գիտենք, թե հայրիկյաններն ու ժիրիկները, դաշնակներն ու հնչակները ու եթե ռամկավարներն էլ վրայից՝ հավատարիմ ծառայում են ռուսական կայսրությանն ու, բնականաբար, հայաստանյան բոլոր իշխանություններին: Իսկ սրանց  «ներկայացուցիչները» հիշեցնում են այն ծերացած օրիորդներին, որ նստած պատուհանի առջև, ամեն գեղեցիկ կնոջ զրպարտելով ու բամբասելով, ճիշտ է՝ չեն ամուսնանում, բայց հոգիները հանգստացնում են: Երևի ժամանակն է հիշեցնելու Պարոնյանի բառարանից այս հատվածը. «Տգեղուհի՝ ակամա առաքինի»: Ձեր սկզբունքայնությունը գին ունի, շատ էժան է, բայց ունի: Հենց այդ գինը վճարեն պարույրներն ու ժիրիկները, դաշնակցականներն ու հնչակյանները, ռամկավարներն էլ վրայից՝ նորից վարտիքները հանած վազելու են իգանալու այնպես, ինչպես մի քանի անգամ եղել է: Մնացեք ձեր լենինյան սկզբունքին հավատարիմ. «ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»... Ձեզ էլ ենք հիշում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել