Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում քննարկվում է Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը, որն այսօր բավականին աշխուժացրել է «մեռյալ» վիճակում գտնվող խորհրդարանը:

Իրականում այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է գրած այդ նախագծում, քանի որ Նիկոլ Փաշինյանի իրական նպատակն ամրագրելն է, որ ոչ իշխանական դաշտում նախագահի պաշտոնանկություն պահանջող միակ ուժն այլևս ինքն է:

Վատ չի մտածված, քանի որ ԲՀԿ-ի ու ՀԱԿ- նկատմամբ հանրության տոտալ հիասթափությունից հետո ու ՀՅԴ-ի՝ իշխանության հետ ջան-ջիգյարի պայմաններում քաղաքական դաշտում ընդդիմադիր բևեռի ամայացման վտանգ կա, ինչը փորձում է փակել Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել