Tert.am-ը գրում է․

Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դարձյալ հին նախապայմանն է նշել:

Թուրքական Sabah օրաթերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը:

Իսկ Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, ըստ թուրք նախարարի, «Հայաստանը պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղից»:

«Հայաստանն առայժմ որևէ քայլ չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», -նշել է Չավուշօղլուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել