Tert.am-ը գրում է․

Այն, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող դիվերսանտների արտահանձնումը Ադրբեջանին հայկական կողմից կլիներ մարդասիրական ժեստ, արտահայտում է բացառապես պաշտոնական Բաքվի շահերը:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով  ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ երեկ Երևանում հնչեցված կոչին, որ  Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հանձնումը Ադրբեջանին մարդասիրական ժեստ կհամարվեր։

Ի պատասխան հարցի, թե ԱՄՆ-ը երբևէ նման հարցերի համար որևէ նախադեպային կոչ, հայտարարություն արե՞լ է, օրինակ՝ Սաֆարովին արտահանձնելուց հետո, քաղաքագետը նկատեց. «Իհարկե չի եղել նման հայտարարություն, և բոլորս հասկանում ենք, որ Վիկտորիա Նուլանդի նման հայտարարությունները արտահայտում են բացառապես պաշտոնական Բաքվի  շահերը: Որովհետև, եթե խոսենք նախադեպերի մասին, բոլորս հասկանում ենք, որ նման նախադեպ՝ հումանիտար մոտեցում այդ կարգի հանցագործների հանդեպ երբևիցե դեռ ոչ մի մեկը չի ունեցել»:

Այնպես որ, Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ նման պահանջ դնելը կամ նման խնդրանքով հանդես գալը, խոսում է Վիկտորիա Նուլանդի՝ քաղաքականության մեջ ոչ բարոյական սկզբունքների  մասին:

Հարցին, թե ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները վերջին շրջանում լարված էին, և ինչու՞ է, ուրեմն, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն առաջնորդվում պաշտոնական Բաքվի տրամադրություններով, քաղաքագետը նախ համաձայնեց, որ վերջին
1-1.5 տարիների Հարավայի Կովկասում քաղաքական զարգացումների նկատմամբ ԱՄՆ-ի հետևողականության թուլացման արդյունքում խնդիրներ էին առաջել երկու երկրների իշխանությունների միջև:

«Ընդհուպ մինչև միմյանց բռնապետ կոչել, անգամ պետքարտուղար Ջոն Քերին շատ կոշտ հայտարարություններ արեց, բայց ակնհայտ է, որ հիմա ԱՄՆ-ը փորձում է շտկել իրավիճակը, և ըստ երևույթին տրվել են Ադրբեջանի լոբբինգին, որն իրականացվում է բոլոր  երկրներում»,-ասաց նա՝ նշելով, որ դրա բաղադրիչներից մեկն էլ հանցագործների հանձնման կոչն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել