Շնորհավորու՛մ եմ, Սերժ.
Մարդիկ կարծում են, թե երեք նախագահներն արել են ամեն ինչ, որ ես նրանց մասին դրական չարտահայտվեմ: Սակայն սա այն դեպքը չէ, որ ես զսպեմ իմ հիացմունքը.
Սերժ Սարգսյանը կարողանում է թափանցել մարդկանց հոգու խորքը, բացահայտել նրանց իրական ձգտումները, գնահատել դրանց արժեքն ու իրատեսական առաջարկ անել: Համաձայնության դեպքում ուղղակի խնդրում է մնալ ո՛չ ավել ո՛չ պակաս այնպիսին, ինչպիսին որ նա կա: Նա նաև համբերատար է։ Օրինական ճանապարհը ցույց է տալիս միայն երրորդ անհաջող փոձից հետո՝ ապահովելու համար չորրորդի հաջողությունը: 
Հ. Գ.
Մոլորյալներին հիշեցնեմ, որ անունով դիմելը մեր վաղեմի մտերմության նշան է։ Մենք խաղաղ ենք բաժանվել, քանի որ խոստովանել է, որ իր գնահատած արժեքն ինձ միանգամից չի կարող տալ: Ի նշան երախտագիտության՝ ես նրան նվիրել եմ այն, ինչի կարիքն ուներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել