Վրացի Զուրաբ Սիամաշվիլի 45 տարի ապրել է Սերգեյ Փարաջանովի Թբիլիսյան տան հարևանությամբ և հիմա էլ մեծ հաճույքով պատմում է աշխարհի տարբեր վայրերից ժամանած հյուրերին իր հանճարեղ հարևանի մասին:
«Երբ Փարաջանովը Կիևում բանտում նստած էր, մարդ էր ուղարկել, որ մայրը իր համար ուղարկի ծխախոտ և երկու տուփ թեյ: Մայրը չկարողացավ ես տվեցի Փարաջանովի ուզածները»,- հիշում է իր առաջին շփումը հայտնի ռեժիսորի հետ 67-ամյա Զուրաբը: «-Երբ դուրս եկավ բանտից, վերադարձավ Թբիլիսի, ինձ նվիրեց ծաղկաման, որից ընդամենը երկու հատ կա՝ մեկը Էրմիտաժում է, մյուսը՝ մեր տանը: Ցավոք այն գողացել են իմ տնից»:
Շատ աղմկոտ էր Փարաջանովը, հոյակապ հարևան էր. ուր գնում էր, անպայման նվերներով էր վերադառնում բոլոր-բոլոր հարևաններին: Եթե ինչ-որ մեկի ծնունդն էր կամ հարսանիքն էր, նվեր կամ փող էր տալիս:
«Եթե ինչ-որ բան խնդրեի, ամեն ինչ կաներ, որ լուծեր խնդիրը, նույնիսկ կգնար փող պարտք կվերցներ, որ տար…Նման վստահելի մարդու շատ դժվար է գտնել, շատ լավ մարդ էր»,- պատմում է Զուրաբը՝ ցույց տալով իր մոտ պահպանվող նկարները:
Աշխարհի տարբեր վայրերից նրա մոտ հյուրեր էին գալիս. մեկ անգամ էլ եկել էր Մարչելլո Մաստրոյաննի էր եկել: Դերասանը գիշերը սխալ դուռ է թակում: Հարևան կինը բացում է դուռը և տեսնում Մարչելլոյին, սկսում է ճչալ. «Մարչելլոոոո՜ն»:

Փարաջանովի հարևանը

1977թ.-ին ավստրիացի մի ռեժիսոր վավերագրական ֆիլմ էր նկարում Փարաջանովի մասին.  ֆիլմի մի հատվածը այստեղ են նկարել, երբ դագաղն էին իջեցնում տնից: Բայց առանց միջադեպերի չանցավ. Դագաղը աստիճաններից ընկավ, և Փարաջանովն ասաց. «Վերջ, իմ վերջն եկավ. Իմ տանը դագաղ է ընկել, ուրեմն շուտով ես էլ եմ մեռնելու»:
Մեկ տարի հետո մահացավ…
Առողջությունը կտրուկ վատացավ, տարան Եվրոպա, հետո Երևան, որտեղ էլ մահացան և գտավ իր վերջին հանգրավանը: 
Դրանից հետո Հայաստանից եկան երկու բեռնատարներով ինչ կար տանը, հավաքեցին տարան Երևան:
Փարաջանովի մտքերն ամենուրեք էին. նա պատերին նկարում էր. հյուրերին հարցնում էր, թե որ միտքն է հետաքրքիր, որն է դուր գալիս: Մահից հետո տունն ամբողջությամբ վերանորոգեցին և հիմա ոչինչ չի երևում: Այժմ այստեղ բնակվում է մի քանի ընտանիք, նախկինում երեք հարկանի տունը պատկանել է միայն Փարաջանովին:
Իր մահից հետո շատ են հյուրերը աշխարհի տարբեր վայրերից՝ տեսնելու հանճարի տունը:
Նախկինում էլ մարդկանց հոսքը չէր դադարում, այստեղ միշտ ուրախ էր ու աղմկոտ, իսկ հիմա կարծես պատերն են թախծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել