Վրացի Զուրաբ Սիամաշվիլի 45 տարի ապրել է Սերգեյ Փարաջանովի Թբիլիսյան տան հարևանությամբ և հիմա էլ մեծ հաճույքով պատմում է աշխարհի տարբեր վայրերից ժամանած հյուրերին իր հանճարեղ հարևանի մասին:
«Երբ Փարաջանովը Կիևում բանտում նստած էր, մարդ էր ուղարկել, որ մայրը իր համար ուղարկի ծխախոտ և երկու տուփ թեյ: Մայրը չկարողացավ ես տվեցի Փարաջանովի ուզածները»,- հիշում է իր առաջին շփումը հայտնի ռեժիսորի հետ 67-ամյա Զուրաբը: «-Երբ դուրս եկավ բանտից, վերադարձավ Թբիլիսի, ինձ նվիրեց ծաղկաման, որից ընդամենը երկու հատ կա՝ մեկը Էրմիտաժում է, մյուսը՝ մեր տանը: Ցավոք այն գողացել են իմ տնից»:
Շատ աղմկոտ էր Փարաջանովը, հոյակապ հարևան էր. ուր գնում էր, անպայման նվերներով էր վերադառնում բոլոր-բոլոր հարևաններին: Եթե ինչ-որ մեկի ծնունդն էր կամ հարսանիքն էր, նվեր կամ փող էր տալիս:
«Եթե ինչ-որ բան խնդրեի, ամեն ինչ կաներ, որ լուծեր խնդիրը, նույնիսկ կգնար փող պարտք կվերցներ, որ տար…Նման վստահելի մարդու շատ դժվար է գտնել, շատ լավ մարդ էր»,- պատմում է Զուրաբը՝ ցույց տալով իր մոտ պահպանվող նկարները:
Աշխարհի տարբեր վայրերից նրա մոտ հյուրեր էին գալիս. մեկ անգամ էլ եկել էր Մարչելլո Մաստրոյաննի էր եկել: Դերասանը գիշերը սխալ դուռ է թակում: Հարևան կինը բացում է դուռը և տեսնում Մարչելլոյին, սկսում է ճչալ. «Մարչելլոոոո՜ն»: