Եվ ահա` հերթական անգամ (չգիտենք էլ քանի միլիոներորդ անգամ բազմադարյա պատմության մեջ) մոռանում ենք բուն արատավոր երևույթը` փոխարենը «մեծարելով» ածանցյալ համարվող մանրուքները: Իհարկե, հեշտ է գտնել պատճառներ, թե ինչու դա այդպես չէ, քննադատել երևույթի մասին խոսողին: Ինչ մնում է խնդրի լուծմանը, ապա դա առնվազն «մեր գործը չէ»: Ասվածը հերթական անգամ ի ցույց դրվեց նախագահի կողմից ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցված շեշտադրումների մասով: Ինչ մեկնաբանություն ասեց, որ չհնչեց այս օրերին: Կրկին բաժանվել ու մեղադրում եք միմյանց: Եվ հերթական (էլի չգիտեմ որերորդ անգամ) ցանկությունն է առաջանում հիշեցնել` ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԽՈՍՔԸ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ է, ինչի մասին շատ հստակ, ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ, նշեց հանրապետության ղեկավարը: Այս ամենը խորը ցանկություն է առաջանում հիշեցնել ՆԱԽԵՎԱՌԱՋ թե՛ ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ իրենց ղեկավարին պաշտպանող ԲՀԿ-ականերին, թե՛ ՀՀԿ-ականերին, որոնք չպետք է մոռանան, որ իրենց կուսակցությունում այս երևույթները նույնպես առկա են: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այն, որ դա քաղաքական ուժ չէ, այն ՍՊԸ, ես հրապարակավ ասել եմ շատ շատ վաղուց (սկսած 2009-10 թթ., ուղղակի չգիտեմ որերորդ անգամ՝ լսող չկար): Սա փաստացի ապացուցվում է ներկայումս կուսակցությունից սկսված մեկ գիշերվա մեջ «արտագաղթով»: Արդարության համար պետք է ասել, որ այս երևույթը մեր (լեզուս չի էլ ֆռում) «քաղաքական» դաշտում ոչ միայն ԲՀԿ-ի հետ է կատարվել: Ու հետաքրքիրը գիտե՞ք՝ որն է: Փախուստի դիմողները բոլոր փուլերում գրեթե նույն անձինք են: Ուղղակի բաց է մնում այն հարցը, թե «ինչով» էր մտածում ԲՀԿ ղեկավարությունը, երբ կուսակցության և նախընտրական ցուցակի մեջ էր ընդգրկում մինչ այդ մեկ գիշերվա մեջ «երկրապահ դարձած», ապա 2006 թթ ՕԵԿ-ից «փախած անձանց»: Այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել