Էն դեպքում, երբ Էրդողանը, հայությանը պաշտոնապես ցավակցելով, նույնքան պաշտոնապես զոհին ու հանցագործին նույն հարթության մեջ դրեց,

էն դեպքում, երբ Էրդողանը Դարդանելի հաղթանակի կերուխումը տեղափոխեց մեր սգո օր` ապրիլի 24,

էն դեպքում, երբ Էրդողանը, առանց պատասխանելու ավելի վաղ իրեն արված հրավերին, ՀՀ նախագահին հրավիրեց Անկարա,

էն դեպքում, երբ Թուրքիան Եվրադատարանում պետական աջակցություն ցույց տվեց Հայոց ցեղասպանությունը ֆաշիստաբար ժխտող Փերինչեքին,

խորհրդարանից ցյուրիխյան արձանագրությունների հետկանչը համարժեք էր:

Կամ գոնե համարժեք կոմբինացիայի այն առաջին քայլն է, որի հաջորդը պիտի լինի ստորագրությունների հետկանչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել