ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի հայտարարությունը և այնտեղ հնչեցված գրեթե բոլոր մտքերը չափից դուրս վտանգավոր են և կարող են լուրջ սպառնալիքներ ստեղծել մեր պետության, մեր քաղաքացիների և ողջ հայ ժողովրդի անվտանգության ու խաղաղության խաթարման տեսանկյունից:

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Ծառուկյանը, կարծես, լավ չի գիտակցում իր արտահայտած մտքերի, ապա և դրան համապատասխան հաջորդական քայլերի իրականացման ելակետը. դրդել ժողովրդին պայքարի, իշխանափոխության, համազգային մոբիլիզացիայի՝ նպատակ ունենալով, ինչպես ինքն է ասում, «ազատվելու չարիքի այս իշխանությունից», այս ամենը բավականին պատասխանատու որոշում է, և հիշյալ հայտարարության հեղինակը պետք է պատրաստ լինի նաև կրելու այդ պատասխանատվությունը:
Վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է փաստել, որ արդյունքն ինչպիսին էլ լինի, ընթացքը լինելու է շատ ծանր և բարդ՝ հնարավոր բոլոր հետևանքներով:

Ու թող այնպես չստացվի, որ Ծառուկյանը կարևոր պահին հավաքի իրերը և փորձի փախչել այդ պատասխանատվությունից: Ի դեպ, չի բացառվում նաև այդ տարբերակը, քանի որ վերջինս այդ հնարավորություններն ունի թե՛ ֆինանսական և թե՛ մյուս առումներով:

Այնպես որ՝ մեր ժողովուրդը պետք է ծանրակշիռ դիրքորոշում որդեգրի և մտածված գործի, այլապես կարող ենք բախվել լուրջ ճգնաժամի, ինչն էլ առանց այդ էլ սուղ պայմաններում ապրող մեր քաղաքացիների համար կլինի կործանարար:
Հ.Գ. Եթե ստացվի այնպես, որ Ծառուկյանը բոլոր դեպքերում վարվի այնպես, ինչպես ինքն է պատրաստվում, այսինքն՝ գնալ կոշտ առճակատման, ապա բոլոր հետևանքների համար գլխավոր պատասխանատուն լինելու է ինքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել