1. Ճշմարիտ սիրո առաջին գաղտնիքը – մտքի ուժը.
Սերը սկսվում է մտքից:
Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք: Սիրով լցված մտքերը ստեղծում են սիրով լեցուն կյանք և սիրո հիման վրա կառուցված հարաբերություններ:
Դրական մտածելակերպը փոխում է վերաբերմունքը Ձեր և դիմացինի հանդեպ:
Եթե ցանկանում ես սիրել ինչ-որ մեկին` պետք է հաշվի առնել դիմացինի ցանկությունները և պահանջները:
2. Ճշմարիտ սիրո երկրորդ գաղտնիքը – հարգանքի ուժը.
Ինչ-որ մեկին սիրելու համար սովորեք հարգել դիմացինին:
Սկզբում պետք է սովորեք հարգել Ձեզ:
Որպեսզի սովորեք հարգել Ձեզ` հաճախ ինքներդ Ձեզ հարցրեք. “Ինչի՞ համար եմ ես ինձ հարգում”:
Որպեսզի սովորեք հարգել դիմացինին, անգամ եթե նա Ձեզ դուր չի գալիս միևնույն է: Ինքներդ Ձեզ հարցրեք “Ինչի՞ համար եմ հարգում նրան”:
3. Ճշմարիտ սիրո երրորդ գաղտնիքը - նվիրելու ուժը.
Եթե Դուք ցանկանում եք սեր ստանալ, ապա պետք է ուղղակի այն նվիրել: Ինչքան շատ սեր տաք, այնքան ավելին շատ կստանաս:
Սիրել նշանակում է Ձեր ինչ-որ մի մասը նվիրել` առանց վճարի և պայմանի:
Փորձեք պարզապես լինել բարիացակամ:
Փոխհարաբերություններ սկսելուց առաջ ինքներդ Ձեզ ոչ թե հարցրեք. ‘Ի՞նչ կարող է տալ դիմացինը”, այլ հարցրեք “Ի՞նչ կարող եմ տալ ես նրան”:
Երջանիկ հարաբերությունների գաղտնիքը ամբողջ կյանքում այն է, որ միշտ ուշադրություն դարձնեք ոչ թե ինչ կարող եմ վերցնել սկզբունքին, այլ ինչ կարող եմ տալ: 
4. Ճշմարիտ սիրո չորրորդ գաղտնիքը – ընկերության ուժը.
Որպեսզի գտնեք իսկական սեր, նախ պետք է գտնեք իսկական ընկեր:
Ընկերությունը պարարտ հող է, որտեղ ցանվում է սիրո սերմերը:
Եթե ցանկանում եք պահել սերը հարաբերություններում, պետք է սկզբում պահել ընկերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել