Հիմնադիր խորհրդարանի լիդերներից Ժիրայր Սեֆիլյանի՝ Սիվիլնեթ կայքին տված հարցազրույցն ու այսօրվա մամուլի ասուլիսը նոր հարցեր են առաջ քաշում, որոնք ավելի են խորացնում Բերձորի իրադարձություններից հետո ստեղծված անհասկացվածության անջրպետը:

Խնդրահարույց հարցերն առավելապես վերաբերում են գործածվող բառապաշարին և հիմնադիր խորհրդարանի նախանշած ուղուն: Այն ճանապարհը, որի մասին պատկերավոր ներկայացնում է Սեֆիլյանը, բազմաթիվ հարցականներ է պարունակում: 
Նպատակը՝ անկախ դրա իրականացման հավանականությունից, կարծես թե պարզ է՝ հասնել իշխանափոխության, սակայն դրան հասնելու միջոցները հղի են անկանխատեսելիությամբ ու անորոշությամբ:

Դրանից զատ, ցանկացած պայքար, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է Արցախում գործողություններ կամ միջոցառումներ իրականացնելուն, պետք է կազմակերպել այնպես, որպեսզի դրանով վնաս չպատճառվի ոչ բանակցային գործընթացին, ոչ սահմանին կանգնած զինվորին: Սա չի նշանակում համակերպվել իրավիճակին ու առաջնորդվել կոնֆորմիստական գաղափարներով:
Իշխանափոխության հարցը դիսկուրսի առարկա է, սակայն դրան հասնելու միջոցները, առկա իրավիճակի պայմաններում, խիստ զգուշություն են պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել