2014 թ.-ին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 1 տրլն 137 մլրդ 96 մլն դրամ, ինչը 6,6 տոկոսով ավելի է նախորդ՝ 2013 թ.-ի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից:
ՀՀ պետական բյուջեի եկամուտների մեջ հիմնական մասը կազմել են հարկերն ու տուրքերը` 1 տրլն 64 մլրդ 118 մլն դրամ, ինչը 2013 թ.-ի համեմատ ավելի է 6,3 տոկոսով: 63,1 մլրդ դրամ ստացվել է այլ եկամուտներից, 9,8 մլրդ դրամ` պաշտոնական դրամաշնորհներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1535120366753105&id=100007654697428&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել