Հերիք ա փորձեր անեք տարբեր եղանակներով «արդարացնել» ԱԳՆ-ի շենքի վաճառքը... ու հերիք ա արտահայտեք են միտքը, որ «ոչ թե ԱԳՆ-ն ա վաճառվել, այլ ԱԳՆ-ի շենքը, դրա մեջ ոչ մի վատ բան չկա ու մինչ այդ ԱԳՆ-ն ուրիշ շենքում էր տեղակայված»... Էտ կտերը դուք կերել եք, հիմա էլ ուրիշներին եք փորձում ուտացնել...
Բնականաբար ԱԳՆ-ի ՇԵՆՔԻ վաճառքին դեմ արտահայտվողները շատ լավ գիտակցում են ինչ են անում ու բնականաբար տեղյակ են Ձեր պնդումներին, ուղղակի ցավը էն ա, որ վաճառվեց նման մշակութային շինություն, չհաշված են, որ նրա մեջ տեղակայված էր պետական հիմնարկ... Հակառակ դեպքում, Ձեր տրամաբանությամբ կարելիա վաձառել նաև Խորհրդարանի շենքը ??, չէ որ ոչ վաղ անցյալում խորհրդարանը տեղակայված էր այժմյան Ամերիկյան համալսարանի շենքում ու նման բազմաթիվ այլ շենքերի ևս կարելի ա արժանացնել ԱԳՆ-ի շենքի բախտին ... Ասեմ ավելին, Ձեր տրամաբանությամբ ԱՄՆ-ում կարող են վաճառել Սպիտակ տունը, Մոսկվայում էլ` Կրեմլը ու էտ նորմալ պիտի ընկալվի իրենց ժողովուրդների կողմից ?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել