Ֆեյսբուքյան հեքիաթ...
Այս հեքիաթը տարբերվում է մյուս հեքիաթներից նրանով, որ կարդացողը պետք է գտնի հեքիաթի տարբեր մասերը և հերոսին…..
Երկնքից ընկավ երեք խնձոր. մեկը կարդացողին, մեկը ինձ` հեքիաթը գրողին, մեկն էլ հեքիաթի հերոսին: - Այսօր երեկոյան մենք երկուսով, կվերցնենք Լ.-ին և Ս.-ին ու կգնանք ձեր հյուրանոց զվարճանալու-ասաց Վ.-ն Դ.-ին: - Ես եմ աշխարհի հայրենասերը և հայ աղջկա ոգեշնչող կերպարը – իր ֆեյսբուքյան պատին բղավեց Ս.-ն և բոլորը ներքևի բազում մեկնաբանությունները կարդալով համոզվեցին դրանում: -Դե մամ ջան այսօր գիշեր տուն չեմ գա, ընկերուհուս տանը հայկական տարազ ենք կարելու ,չանհանգստանաս – լսում էր մայրը իր սիրելի Լ.-ին: Հա դե դուք ռեդբուլը ինչպես միշտ օղիօվ եք խմելու, իսկ ես վիսկիով:
_Պայքար~ գնալու ենք …Ես այսօր մաքրեցի Նալբանդյանի արձանի փոշին, տեսեք նույնիսկ այդ կապակցությամբ գլխավոր նկարս եմ փոխել, ոնց որ թույնություն լինի չէ? Արա մաքրել էս լավ էս արել, ապրես, բայց ինչ? Ում էս ասում? Թե մաքրել էս , որ գոռաս? Միգուցե տեսել էս ուրիշին մաքրելով?
Լ. Դիմեց մատուցողուհուն- գիտեք ես պաս եմ պահում, խնդրում եմ պասի կերակուր բերել, ասենք` տապակած մանդակ: Մատուցողուհին` ինքն էլ վեց ընկերներ կորցրած հայուհի,ապշեց` մտածելով` եկել է այստեղ և պաս?
Արցախը մեր հանրապետության մասն է - ժող ջան ինչ կասեք ?
Էլ ինչու չէս զանգում ?– հարցրեց Լ,-ն Դ.-ին: Վերջ մեր հարաբերություններին, չդզիր:
Ինչու է սերը այսքան դաժան?, օ աստվածներ միշ սիր ել եմ Տերյանին….
_Իմ աղջիկը? Վայ դուք չգիտեք. Իմ աղջիկը գիտեք ինչքան ուզողներ է ունեցել ու ոչ մեկին բանի տեղ չի դրել, նա , նա միակներից է:
Ս.-ն Լ.-ին ոչինչ առաջին մի քանի անգամը լավ չի ստացվի տարազ կարելը շատ բարդ գործ է, բայց ես քեզ կփոխանցեմ իմ փորձը:
Like 20, 30, 40:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել