«Նախ ներքին թշնամուն վնասազերծենք ու հեռացնենք, հետո արտաքին թշնամու մասին կմտածենք». ասում են արտաքին թշնամու նշանակած ներքին դրածոների դեմ իբրևպայքարի ելածները: Մինչդեռ աշխարհին հայտնի է, որ ահաբեկչության դեմ պայքարի ընթացքին չեզոքացվում են միաժամանակ բոլոր թշնամիները: Միաժամանակ: Սա լավագույն դեպքում: Իսկ մյուս դեպքում նախ ազատագրվում ես արտաքին ահաբեկչից, որպեսզի կարողանաս սեփական տանդ մեջ ուզածիդ նման վարվել, այլ ոչ թե վարձակալի իրավազուրկ գոյությունդ պահպանել: Որովհետև եթե անգամ այնքան ուժ ունեցար ներքին թշնամուցդ ազատագրվելու, որ կարողանաս քշել նրան, ապա վստահ լինել չես կարող, թե արտաքին ահաբեկիչն իր հերթական խաղը չի խաղում քեզ հետ, նախկին դրածոյին նորով փոխարինելով՝ հանգստացնելու համար կրքերդ: Ուրեմն, հավանաբար իսկապես ժամանակն է լալու ու ողբալու փոխարեն առնվազն երկու ճակատով պայքարը հանուն ազգային ազատագրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել