Հայաստանում երբեք չի ձևավորվի քացաքացիական հասարակություն, քանի առկա է աղանդների, ես կասեի՝ «շեֆերի» ու գործ տվողների վկաների հասարակությունը... Նույնիսկ կուսակցություններն են աղանդների վերածվել, չկա որևէ գաղափարական հենք, որի վրա հիմնվի ազգայինը, հայրենանպաստը: Անձի պաշտամունքը և քծնանքը դարձել է մտածողություն և ապրելակերպ շատերի համար, անգրագիտությունը՝ քաղաքական և քացաքացիական մտածելակերպ...
Ոմանք հիանում են իրենց սնանկ ու բոբիկ մտքի «արտաթորանքով», ու նույնիսկ առանց դյուզն-ինչ ամոթ զգալու այդ ապուշություններով «կիսվում» են սոցցանցերի իրենց պատերին՝ հիանալով իրենց տխմարություններով հիացողների անմտությամբ... Սին մարդկանց սնապարծ հասարակություն՝ չնչին բացառություններով իհարկե: 
Այդ բացառություններն էլ, ցավոք, տարրալուծվում են համատարած գորշության մեջ՝ կորցնելով իրենց վառվռուն գույները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել