Ուրեմն ասեմ, օրական ինձ գրում են 50-100 տղամարդ` հանդիպելու առաջարկով: Այն, որ ես արդեն գժվեցի՝ ասելով իրենց, որ ես ոչ մեկի հետ չեմ հանդիպում, ոչ էլ հեռախոսահամարս եմ տալիս, մեկ է՝ նրանց վրա չի ազդում: Ես որոշեցի կազմել ցուցակ և ուղարկել միանգամից իրենց: Եվ եթե նրանք այդ ցուցակի ամբողջ արժանիքներն ունեն, ապա ես կմտածեմ այդ տղամարդու հետ սուրճ խմելու մասին: Ասեմ ձեզ, ով տեսնում է այդ ցուցակը, միանգամից չքվում է` ասելով. «Ես չգիտեի, որ դու միայն փող ես սիրում»: Ախր եթե այդ ամբողջ ցուցակից տղամարդը տեսնում է միայն հարուստ լինելը, ուրեմն նա կատեգորիկ կայացած չէ: Ահա և ցուցակը: Եթե դու շիկահեր, կապուտաչյա, սպորտային կառուցվածքով, ոչ էգոիստ, չծխող, չխմող, թմրանյութ չօգտագործող, չդավաճանող, հարուստ, միասեր` փափուկ Ր-ով, կնոջն ամբողջ կյանքում ինչպես թագուհու վերաբերվող, միշտ անակնկալներ մատուցող տղամարդ ես, ապա ես կհանդիպեմ քեզ հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել