Հունվարի 18-ին Իրանի և «5+1» երկրների միջև ԻԻՀ միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը Ժնևում ավարտվեց առանց շոշափելի արդյունքների: Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար դա ընդունելի տարբերակ էր, և ժամանակ երկարաձգելը ձեռնտու էր ինչպես «5+1» երկրներին, այլև Իրանին, քանի որ ժնևյան վերջին բանակցությունները կրկին սուր հակասություններ ի հայտ բերեցին բանակցող կողմերի միջև, որոնց լուծումը ժամանակ է պահանջում: Սակայն մյուս կողմից, հարկ է նկատել, որ հիմնահարցի լուծման ժամկետներն այլևս սահմանափակ են, քանի որ բանակցող քաղաքական ուժերն իրենց երկրներում ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների կողմից գտնվում են լրջագույն ճնշման ներքո. եթե նրանք մոտ ապագայում որևէ լուծում չառաջարկեն հիմնահարցին, ապա հնարավոր է հեղինակազրկվեն՝ կորցնելով իշխանությունը: Խոսքը, հատկապես, վերաբերում է ԻԻՀ-ում և ԱՄՆ-ում նկատելի զարգացումներին, որտեղ պահպանողական և հանրապետական քաղաքական ուժերը որդեգրել են բանակցությունների շարունակականությանը չնպաստող կեցվածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել