Իշխանություններն արդեն տարբեր ամբիոններից բացահայտ ընդունում և հանրայնացնում են, որ 2015-ը տնտեսական առումով շատ ծանր տարի է լինելու։ Հետո բողոքել ու պահանջել չլինի, մարդիկ նախօրոք զգուշացրել են։ Մյուս կողմից ասում են, որ ՀՀ-ը պատրաստ է պատերազմի։ Բայց տնտեսական ծանր իրավիճակում գտնվող երկիրը, որն ամեն տարի միայն պաշտոնական տվյալներով առնվազն 50,000 քաղաքացի է կորցնում արտագաղթի հետևանքով (300,000 մարդ վերջին 6 տարում), որը թաղված է ստվերի ու կոռուպցիայի մեջ, որի ցանկացած «բարեփոխում» հանգեցնում է հարկային բեռի սաստկացման, մանր և միջին խավի լյումպենացման, որն արտաքին քաղաքականության մեջ ձախողումների ջրապտույտից դուրս չի գալիս, պաշտոնյաների անասելի հարստության կուտակման ու հանրային բարիքի վատնման, որի իշխանությունները հանրային ոչ մի վստահություն ու հարգանք չեն վայելում, ինչպե՞ս է պատկերացնում պատերազմի պատրաստ լինելը։ Մեդիտացիա անելով՝ ոչ տնտեսական ճգնաժամից դուրս կգաս, ոչ էլ պատերազմ կհաղթես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել